Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվեց Կալկաթայի հայկական ակումբը

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գործող Հայոց մարդասիրական ճեմարանից տեղեկացնում են, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին վերաբացվել է հայկական ակումբը, որ մոտ հարյուր տարվա պատմություն ունի եւ «եղել ու մնում է կալկաթահայերի ամենասիրված ժամանցի վայրերից մեկը»:
Ըստ նույն աղբյուրի, վերանորոգված եւ շքեղ կահավորված ակումբի բացումը եւ օրհնությունը տեղի է ունեցել հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ հայր Խորեն Հովհաննիսյանի հանդիսապետությամբ: Իսկ ակումբը նորոգվել է Սուրբ Նազարեթ մայր եկեղեցու վարչության աջակցությամբ:
Բացման եւ օրհնության իր խոսքում հայր Խորենը՝ շնորհակալություն հայտնելով ակումբի նախագահ Փիթեր Հայրապետին եւ եկեղեցական վարչության անդամներին՝ հայոց եկեղեցու հանդեպ նվիրումի եւ նախանձախնդրության համար, ասել է. «Նրանք, ովքեր ասում են, որ հնդկահայ գաղութը կորցրել է իր կենսունակությունը, հետեւելով մեր համայնքային ակտիվ անցուդարձին՝ վստահ եմ, փոխելու են իրենց կարծիքը: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ առաջ ենք ընթանում: Վերջապես, կարեւորը քանակը չէ, այլ որակը: Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մի առիթով ասել է հայ մեծ բանաստեղծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել