Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ին՝ «Հայերն առանց ծխախոտի»

Նոյեմբեր 24,2009 00:00

Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարությունում, նախարարի գլխավորությամբ, քննարկվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու հարցը՝ մասնավորաբար աշխարհի տարբեր վայրերում տեղադրված հնարավոր բոլոր հուշարձանների պատմությունը եւ մանրակերտը հայթայթելու խնդիրը: Բացի սրանից, նախարարությունը մտադիր է Ամանորի շնորհավորական բացիկներ ուղարկել դրսի հայկական կազմակերպություններին:
Քննարկման վերջում ՀՀ Սփյուռքի չծխող նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկել է 2010 թվականը նախարարության աշխատակիցների համար հայտարարել չծխելու տարի:
Մեր տեղեկություններով, նախարարության աշխատակիցների մեջ ծխողները քիչ չեն, կան նաեւ ծխող կանայք: Չնայած սրան, նախարարության պաշտոնական կայքում «Հպարտ եմ, որ հայ եմ», «Երեք որդով սեղան նստեք», «Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է» կարգախոսների կողքին է նաեւ դրանց հետ առանձնապես չկապվող «Հայերն առանց ծխախոտի» կոչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել