Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք՝ կոչումի համար

Նոյեմբեր 24,2009 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու եւ ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար Ա. Թովմասյանից կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Պայմանավորվածության համաձայն՝ 2009 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում Հ. Հովհաննիսյանը անձամբ նրանից ստացել է խոշոր չափերի՝ 961.700 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք։
Նախաքննությամբ՝ վաշտի հրամանատարի մոտ հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող փամփուշտներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը նոյեմբերի 23-ին ուղարկվել է դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել