Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԾԵԾԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Նոյեմբեր 24,2009 00:00

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2009թ. հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, Շ. Շահնազարյանը, իր աշխատասենյակում ընդունել է քաղաքացի Գ. Վարպետյանին ու լսելով նրա բողոքը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ. հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ապա Շ. Շահնազարյանը հանձնարարել է իր ենթականերին նրան տանել հերթապահ մաս, ենթարկել խուզարկության եւ ապօրինի զրկել ազատությունից՝ շուրջ 7 ժամ քաղաքացուն փակված պահելով արգելախցերից մեկում:
Շ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել