Անկարան ուղղակի ապշած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Մյունխեն մեկնելուց առաջ արած այն հայտարարությունից, թե՝ ԼՂ հակամարտության միակ լուծումը զենքով է լինելու: «Aysor.am»-ի մատուցմամբ, այդ մասին երեկ գրել է թուրքական «Sabah» թերթը:
Աղբյուրը նշում է, որ Ալիեւ կրտսերի այդ ռազմաշունչ ճառն Անկարայում ընկալվել է ոչ այլ ինչ, քան որպես «բլեֆ»: «Մեր ցանկությունը երկխոսության դուռը չփակելն ու խնդրի լուծումը սեղանի շուրջ ապահովելն է»,- «Sabah»-ին ասել է թուրք մի դիվանագետ, որի անունը պարբերականը չի մատնանշել: