Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով նրա ներկայացուցիչները հանձնել են Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք Փաշինյանին տրամադրվեց միայն Վարչական դատարանի որոշումից հետո:
Այս ընտրատարածքում ընտրությունները տեղի կունենան 2010թ. հունվարի 10-ին: