Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԵՐՈՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ

Նոյեմբեր 24,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հրամանագիր ստորագրել քաղբանտարկյալ, 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններին մասնակցելու» եւ, իբր, ոստիկանության աշխատակցից զենք հափշտակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Արա Հովհաննիսյանին ներում շնորհելու մասին: Այս տարվա հուլիսին խորհրդարանի ընդունած որոշումը «համաներում հայտարարելու մասին» նրա նկատմամբ չէր կիրառվել: Ի դեպ, սա այն քաղբանտարկյալն է, ով Համաժողովրդական շարժման հանրահավաքներին, նաեւ «Մարտի 1»-ին եղել էր կուբացի հեղափոխական «Չե Գեւարայի» պատկերով սեւ գույնի շապիկով, որը նախաքննական մարմինը 2008թ. հունիսի 11-ին Արայի բնակարանի խուզարկությամբ առգրավել էր որպես «իրեղեն ապացույց»:
Մեր տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակն արդեն վաղուց լավ չէ. հիմա նա հիվանդ է թոքաբորբով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել