Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎԱՏԱՌՈՂՋ Է

Նոյեմբեր 24,2009 00:00

\"\"

Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ առաջարկելով քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը: ՀՀ Օմբուդսմենն իր նամակում հայտնել է, որ նոյեմբերի 21-ին իր հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստացիոնար բուժում ստացող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ծայրաստիճան վատառողջ վիճակում է, եւ իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որեւէ դրական արդյունք չի տալիս՝ անհրաժեշտ բուժսարքավորումների եւ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում էր 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ» եւ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել