Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար՝ տոնի դեմ

Նոյեմբեր 21,2009 00:00

Շոտլանդական Դանդի քաղաքում տեղական իշխանությունները Սուրբ Ծննդյան տոնին նախատեսել են մեծ տոնակատարություններ, որոնց ընթացքում քրիստոնեության վերաբերյալ որեւէ ակնարկ չի լինի: Անգամ «Սուրբ Ծննդյան տոն» բառերը չեն լինի, քանի որ անգլերենում դրանք սերում են Քրիստոսի անունից՝ «Christmas-Chrsit»: Տոնը կանվանվի պարզապես «ձմեռային»:
Իշխանությունների կարծիքով՝ տոնը պետք է ցուցադրի քաղաքի մշակույթը եւ նորարարական ժառանգությունը: Նախատեսված են հրավառություններ, քաղաքային էկրանների վրա տեսարաններ, տեսալսողական ներկայացումներ, երաժշտություն, փողոցային արվեստի փառատոներ եւ մանկական երթ՝ ջահերով: Միակ բանը, որ տոնի ընթացքում չի լինի՝ հիշատակումն է այն իրադարձության մասին, որը հանդիսությունների առիթն է:
Ինչպես նվում է qahana.am-ում՝ առաջին տարին չէ, որ Սուրբ Ծննդյան տոնի դեմ նման պայքար է գնում Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: «Fox» հեռուստաալիքի մեկնաբան Ջոն Գիբսոնը մի քանի տարի առաջ հրատարակել է գիրք՝ վերնագրված «Պատերազմ Սուրբ Ծննդյան տոնի դեմ», որում նա գրել է նման արտասովոր դիպվածների մասին: Եվ նրա թեթեւ ձեռքով այդ բառակապակցությունը վերածվել է տերմինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել