Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթք՝ «խոզագրիպից» ազատվելու համար

Նոյեմբեր 21,2009 00:00

Նկատի ունենալով H1N1 գրիպի համաճարակի արագ տարածումը, Ռումինիայի պատրիարքարանը հոգեւորականներին եւ վանականներին կոչ է արել աղոթել առողջության եւ համաճարակից խուսափելու, անվտանգության, խաղաղության, հանգստության եւ մեղքերի թողության համար:
Դրանից բացի, համաձայն եկեղեցու եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ստորագրած համագործակցության եւ հոգեւոր ընկերակցության մասին արձանագրության, եկեղեցիներում կտարածվեն թռուցիկներ, որտեղ կլինեն տեղեկություններ այն մասին, թե ինչպես պաշտպանվել տարատեսակ գրիպներից եւ այլ հիվանդություններից:
Պատրիարքարանն անգամ հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հավատացյալներին կանխարգելման եւ ժամանակին բուժման կոչ է արել ու խոստացել բնակչության համար տեղեկատվական հատուկ ծրագրեր մշակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել