Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ՄԱՏՆԵՄԱՏԸ՝ ՄԵԾ ԿՐՔԻ ՆՇԱՆ

Նոյեմբեր 21,2009 00:00

Գիտնականները պարզել են, որ մարդու սեռական բնույթի մասին կարելի է պատկերացում կազմել նրա ձեռքի մատների երկարության եւ համաչափության միջոցով:
Լիվերպուլի համալսարանի գիտախումբը համեմատել է կապիկների ցուցամատերի եւ մատնեմատերի երկարության համաչափությունը դրանց սեռական եւ սոցիալական ակտիվության հետ: Այսպիսով պարզվել է, որ որքան երկար են մատնեմատերը, այնքան սեռապես ավելի ակտիվ ու ագրեսիվ են կապիկները:
Ինչպես նշում են գիտնականները, ձեռքի մատների երկարությունը կախված է սաղմի զարգացման շրջանում մոր հորմոնալ վիճակից: Եթե դեռ չծնված երեխան առնչվում է մոր օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, ապա հետագայում նա ոչ միայն ձեռք է բերում զուտ տղամարդկային հատկանիշներ, այլ նաեւ ունենում է երկար մատնեմատ: Էստրոգենի բարձր մակարդակի դեպքում նկատվում են հակառակ նշանները:
Քանի որ տեստոստերոնը եւ էստրոգենը մարդու օրգանիզմում նշանակալի դեր են խաղում, դրանց մակարդակը կարելի է որոշել նաեւ մատների երկարության միջոցով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան երկար է տղամարդու մատնեմատը, այնքան շատ սեռական հարաբերություններ է նա ունեցել իր կյանքում: Ինչ վերաբերում է կանանց, ապա այն կանայք, որոնց ցուցամատի եւ մատնեմատի երկարությունը գրեթե նույնն է, կարող են հանգիստ ամուսնանալ եւ ունենալ շատ զավակներ: Մասնագետների կարծիքով` առավել երկար մատնեմատերով կանայք ավելի շատ հակված են նույնասեռական կապերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել