Լրահոս
Օրվա լրահոսը

Սառցուղի, կտրուկ զառիթափեր, ոլորաններ ու կատաղի արագություն

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"\"\"

Հատկապես ձյունառատ երկրներում անհիշելի ժամանակներից մարդը բնության սպիտակ սավանի վրա ավելի հեշտ տեղաշարժվելու միջոցներ է հնարել, որոնցից մեկն էլ սահնակն է: Սակայն որպես մարզաձեւ, սահնակային սպորտի ծնունդը համարվում է 1883 թվականը, երբ Շվեյցարիայի Դավոս եւ Կլոստեր քաղաքների միջեւ ընկած չորս կիլոմետրանոց տարածությունում մրցեցին վեց երկրների սահնակի սիրահարներ:
Այդ մրցումը հետագայում այնքան տարածում ստացավ, որ նվիրյալները ստեղծեցին սահնակների տարատեսակներ, կազմակերպեցին իրենց մրցումները՝ յուրաքանչյուրի համար սահմանելով իր կանոնները: Թեեւ սահնակային սպորտի առաջին մեկնարկներն օլիմպիական խաղերում տրվել են 20-ական թվականներին, սակայն որպես ձմեռային օլիմպիական մարզաձեւ՝ այն պաշտոնապես գրանցվել է 1964 թվականին:
Սահնակային սպորտի ամենատարածված եւ ընդունված տարատեսակներն են տոբոգանը (այն եկել է Հյուսիսային Ամերիկայի հնդիկներից), նատուրբանը (սահնակորդները մրցում են բնական թեքությունների վրա), սկելետոնը (մեկ եւ երկու տեղանոց հատուկ սահնակներ) եւ բոբսլեյը (մետաղյա հատուկ բոբեր, որոնք վարում են երկու եւ չորս տեղանոց անձնակազմեր): Վերջին երկուսն անցկացվում են զառիվարների վրա հատուկ կառուցված կիսախողովակ սառցամրցուղիներում: Սահնակային սպորտում մարզիկները արագընթաց վայրէջքի ժամանակ զարգացնում են ժամում մինչեւ 100/120 կմ արագություն: Այդուհանդերձ, դա խիստ հազվադեպ է մարդու կյանքին վտանգ սպառնում, թեեւ վնասվածքներ, հատկապես՝ բոբսլեյում, լինում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել