Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՍՐԲԱԳՐԵՑԻՆ»

Նոյեմբեր 21,2009 00:00

Նոյեմբերի 18-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ անվանի կոմպոզիտոր, Հայաստանի բարձրագույն պարգեւներից մեկի՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Այս անգամ չենք ծանրանա այն փաստի վրա, որ համերգը նշանակված ժամից 30 րոպե ուշ սկսվեց, ինչ է թե՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ դեռ չէր ժամանել: Ավելի ցնցող էր մեկ այլ փաստ. երբ կոմպոզիտորը կատարում էր իր «Երազ իմ երկիր հայրենի» հրաշալի երգը, դահլիճը հոտնկայս էր ունկնդրում, իսկ փոքրիկ էկրանին վավերագրական կադրեր էին «գնում»՝ Արցախյան հերոսամարտի, անկախ Հայաստանի կայացման ու հաջողությունների մասին: Այդ հոլովակում երեւացին ե՛ւ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը, զինվորներն ու ժողովուրդը, ե՛ւ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Չգիտեմ, թե ով է «հավաքել» այդ տեսահոլովակը եւ ում պատվերով յուրովի «սրբագրել» պատմությունը, ամեն դեպքում տմարդության եւ մարդկային փոքրոգության մասին է վկայում այն, որ երազ երկրի մասին հոլովակում միտումնավոր բացակայում է հաղթած երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարծում եմ՝ ներկայիս նախագահը չէր վիրավորվի, եթե նույն տեսահոլովակում Տեր-Պետրոսյանն էլ երեւար, մանավանդ՝ իրենք միասին են անցել պետականության կերտման դժվարին ճանապարհը, եւ Սերժ Սարգսյանն էլ այսօր պետք է որ լավ իմանա, թե ինչ դժվար է ՀՀ նախագահ լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել