Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՐՀԵՂԵՂՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Նոյեմբեր 21,2009 00:00

Մեծ Բրիտանիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առնվազն 11 մարդ անհայտ կորել է, 50 բնակչի հնարավոր է եղել փրկել եւ ուղղաթիռներով տեղափոխել ավելի անվտանգ տարածքներ: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, հնարավոր զոհերի մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Անհայտ կորածների թվում է նաեւ Կամբրիա իշխանության Ուորինգտոն քաղաքի ոստիկանության մի սպա: Նրա հետ կապն ընդհատվել է այն բանից հետո, երբ ջրհեղեղի արդյունքում փլվել է քաղաքի կամուրջը: Ենթադրվում է, որ ոստիկանության սպան զոհվել է:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ հորդառատ անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղից ամենաշատը տուժել է հենց Կամբրիայի իշխանությունը, որի 200 բնակիչները հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ստիպված են եղել լքել իրենց ջրասույզ եղած տները: Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի պաշտպանության կառավարչությունը հայտարարել է, թե ջրասույզ լինելու վտանգի տակ է եւս 960 բնակելի տուն: Կուկերմաուտ քաղաքում ջրի մակարդակը հասել է 2,5 մետրի: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են նաեւ երկրի ռազմական օդուժի ուղղաթիռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել