Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՅՈՒՂԸ ԹԱՆԿ ԱՐԺԵ

Նոյեմբեր 21,2009 00:00

Պերուի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, ովքեր օծանելիք արտադրող եվրոպական արտադրողներին մարդկային յուղ են մատակարարել: «BBC»-ի փոխանցմամբ, այդ երկրում հանցավոր գործունեություն ծավալած բանդան տասնամյակներ շարունակ մի քանի տասնյակ մարդ է սպանել, որոնց միսը վաճառվել է որպես մթերքի հումք, իսկ յուղն ու հյուսվածքները՝ կոսմետոլոգիական սրահներին եւ դեղագործական ընկերություններին: Պերուական հնագույն լեգենդի հերոսի անունը կրող՝ «Պիշտակոս» կոչվող բանդան իր զոհերին ընտրել է մեկուսացված ճանապարհների վրա, հետո սպանել է նրանց, իսկ դիակներից ստացված մեկ լիտր յուղը վաճառել 15 հազար դոլարով: Պերուի իրավապահները ենթադրում են, որ ընդհանուր առմամբ մոտ 60 անհետացած մարդիկ հենց այդ բանդայի զոհն են դարձել:
Բանդայի անդամներից երկուսը, իրավապահների համոզմամբ, Իտալիայի քաղաքացիներ են: Կասկածյալները ոստիկանությանը մանրամասնորեն պատմել են, թե ինչ մեթոդներով են սպանել իրենց զոհերին եւ պարզունակ լաբորատորիաներում ստացել այդքան թանկարժեք հումքը եւ վաճառել: Այդուհանդերձ, իրավապահները ձեռնպահ են մնացել մատնանշել այն ընկերությունների անունները, որոնց մատակարարվել է բանդայի «արտադրանքը»: Պերուի ոստիկանության գեներալ Ֆելիքս Բուրգան, որը գլխավորում է երկրի քրեական հետախուզությունը, շեշտել է, թե հիմնավոր կասկածներ կան, որ «մարդկային յուղի մաքսանենգությամբ զբաղվող միջազգային ցանցը» համակարգվել է հենց Պերուի տարածքում:
Բանդան բաղկացած է եղել 6 հոգուց եւ նրանց ղեկավարել է 56-ամյա Հիլարիո Կուդենան, որն այդ արյունոտ բիզնեսով զբաղվում է արդեն 30 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել