Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ընտրել է իր առաջին նախագահին

Նոյեմբեր 21,2009 00:00

\"\"Հիգշաբթի ուշ երեկոյան Եվրոպական միության առաջին նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Բելգիայի վարչապետ՝ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյը: Նա Բելգիայի վարչապետ էր դարձել 2008թ. դեկտեմբերին, իսկ մինչ այդ զբաղեցրել էր երկրի խորհրդարանի ստորին պալատի նախագահի պաշտոնը:
Երեկ ԵՄ-ն ընտրել է նաեւ Եվրամիության՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով նոր գերագույն հանձնակատար: Այդ պաշտոնում իսպանացի Խավիեր Սոլանային փոխարինել է բրիտանացի բարոնուհի՝ 53-ամյա Քեթրին Էշտոնը: «BBC»-ի փոխանցմամբ, տեղի ունեցած ընտրություններից հետո ԵՄ առաջին նախագահ Վան Ռոմպեյը խոստացել է «քայլ առ քայլ» օգնել Եվրոպային հաղթահարելու «ծայրահեղ դժվարին ժամանակները, անհանգստությունների եւ անվճռականության ժամանակաշրջանը, վստահության պակասը»:
Երկու թեկնածուներն էլ, ըստ աղբյուրի, ընտրվել են որպես՝ «փոխզիջումային տարբերակներ»: Երկու նորընտիր պաշտոնյաներն էլ մտադիր են գործել «հանգիստ» դիվանագիտության սկզբունքներով՝ կոնսենսուսի հիման վրա:
Եվրամիությունը երկու շաբաթ շարունակ վիճում էր առանցքային այդ պաշտոններում թեկնածուների առաջադրման շուրջ նաեւ այն պատճառով, որ Մեծ Բրիտանիան պնդում էր իր նախկին վարչապետ Թոնի Բլերի ընտրության տարբերակը: Լոնդոնը, «BBC»-ի մատուցմամբ, ստիպված էր զիջումների գնալ. երկրի ներկայիս վարչապետ Գորդոն Բրաունը արդյունքում ԵՄ գերագույն հանձնակատարի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում պաշտպանել է իր համերկրացի Էշտոնի թեկնածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել