Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է՝ գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների՝ քննության ընդունելու ժամկետը: Պարոն Հակոբյանի ներկայացմամբ. «Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր համաձայնության չեն գալիս, ապա դատարանը կարող է տասն օր երկարացնել: Որից հետո, ամիսը լրանալու պարագայում, դատարանը պարտավոր է կամ հետ վերադարձնել, կամ քննություն նշանակել»: Դատարանը նաեւ պետք է որոշի՝ քննարկումները բա՞ց են լինելու, թե՞ փակ: