Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵՆ

Նոյեմբեր 21,2009 00:00

«Վերջերս մի լրագրող ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն այցելելիս երթուղային տաքսու վարորդին ներկայացել է իբրեւ ՄԻԱՎ վարակակիր: Տաքսու վարորդը նրան իջեցրել է տաքսուց: Վարակակիրներին չեն սպասարկում ատամնաբուժարաններում եւ այլ բժշկական ծառայություններում: Սա է պատճառը, որ խնդիրը թաքցվում է: Հետո էլ դժգոհում են, ինչո՞ւ են վարակակիրներն այդքան ներփակ ու ինչո՞ւ չի ստացվում նրանց հետ զրուցելը»,- երեկ ՁԻԱՀԻ կանխարգելման հանրապետական կենտրոնի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի ներկայացուցիչ Լուսինե Փանոսյանը: «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի եւ խտրականության դրսեւորման վերացման եւ սոցիալական աջակցության» թեմայով քննարկմանը ներկա էին ԶԼՄ-ների եւ հ/կ-ների ներկայացուցիչներ: Լ. Փանոսյանի համոզմամբ, ե՛ւ ԶԼՄ-ները, ե՛ւ հ/կ-ները պետք է միասին աշխատեն, որպեսզի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվի:
«ՁԻԱՀԻ կանխարգելում, կրթություն եւ խնամք» հ/կ-ի նախագահ Արտակ Մուշեղյանի կարծիքով էլ, հասարակության ինֆորմացված չլինելու հետեւանքով է նման վերաբերմունք ձեւավորվել վարակակիրների նկատմամբ, ըստ նրա, չի բացառվում, որ կլինեն մարդիկ, որոնք կմտածեն, թե վարակը օդակաթիլային ճանապարհով է անցնում. «Այսօր վարակակիրների հետ նույնիսկ սուրճ չեն խմի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել