Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ

Նոյեմբեր 21,2009 00:00

Երեկ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում, ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՓՄՁ ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր «կլոր-սեղան» քննարկում: Ինչպես նշեց APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների եւ գործարար հատվածի իմացությունը՝ կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ըստ նրա. «Մեր երկրում ունենք բազմաթիվ օրինակներ, երբ, առնչվելով կոռուպցիոն ռիսկերի հետ, բիզնեսմեններն առանց աջ եւ ձախ նայելու փորձ են արել դիմել դատական ատյաններ եւ սահմանված կարգով ու օրենքին համաձայն լուծել իրենց խնդիրները: Այդ առումով կան բազմաթիվ հաջողված փորձեր եւ անհրաժեշտ ենք համարում, որպեսզի այդ տեղեկատվությունը հասանելի լինի հասարակությանը, քանի որ այդ ճանապարհը միակ ողջամիտ, քաղաքակիրթ, ընդունված եղանակն է՝ խուսափել կոռուպցիոն ռիսկերից եւ մեր երկրում պաշտպանել սեփական բիզնեսի իրավունքները»:
Տ. Մուկուչյանն էլ ներկայացրեց վարչական դատարանի դերը ՓՄՁ բիզնեսի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործում. «Վարչական դատարանում բողոքներն ավելանում են, եւ վեճերը մեծ մասամբ լուծվում են հօգուտ քաղաքացիների: Անցյալ տարի վարչական դատարան է մուտքագրվել 9569 հայցադիմում, որոնցից վարույթ են ընդունվել 8232-ը: Գրեթե 60%-ի պարագայում հայցերը կամ վեճերը լուծվել են հօգուտ քաղաքացիների»: Ըստ նրա, հիմնական բողոքներն առնչվում են հարկայինին, մաքսայինին, քաղաքապետարանին, կադաստրին, ՏԻՄ-երին: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է USAID-ի հետ համատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել