Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն է

Նոյեմբեր 21,2009 00:00

«Կոալիցիոն համաձայնությունը կամ կուսակցական ներքին պայմանավորվածությունները մեզ մոտ վեր են ոչ միայն օրենքից եւ Սահմանադրությունից, այլեւ, շատ կներեք, գալիս են գրավելու նաեւ աստվածային ճշմարտությունների տեղը: Սա բարոյական ճգնաժամ է»,- երեկ մեկնաբանելով ԲՀԿ-ի կողմից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին պաշտոնից հեռացնելը՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Նաեւ ասաց. «Ով աշխատավարձ է տալիս «իր» նախարարներին (նկատի ունի այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքն իր նախարարներին գումար է տալիս, որ լավ աշխատեն- խմբ.), նա էլ հանում է: Սա էլ ժամանակին չարժանացավ վերլուծության: Սա անձնավորված չէ, ես խնդիր չունեմ մարդկային արժանապատվությանը կպնելու, բայց քաղաքակրթական կոնֆլիկտի մեջ ենք մտնում ինքներս մեզ հետ»:
Իսկ Անահիտ Բախշյանը հավելեց. «Քանի դեռ իշխանությունը, ի դեմս քաղաքական կոալիցիայի, ինքը չի վերլուծում իր մեջ մտած քաղաքական ուժերի գործունեությունը եւ գնահատական չի տալիս այդ ամենին, սա շարունակվելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել