Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբեր 20,2009 00:00

Ադրբեջանը Եվրամիությանը տեղեկացրել է, որ կարող է փոխել իր որոշումը եւ գազի մատակարարումը ուղղել ասիական շուկային՝ հրաժարվելով կասպյան տարածաշրջանում Բրյուսելի էներգետիկ գլխավոր դաշնակցի իր դերից: «Այնտեղ՝ Եվրոպա, հնարավոր չէ գազ հասցնել», -«Lenta.ru»-ի մատուցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը: Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ Բաքուն կարող է դադարեցնել Եվրոպա մատակարարվող գազը եւ այն հասցնել Ասիա, եթե Եվրամիությունը Նաբուկո գազատարի շրջանակներում չորոշակիացնի Միջին Ասիայից դեպի Եվրոպա եւ Ռուսաստանի շրջանցմամբ մատակարարվելիք գազի գները:
Աղբյուրը արձանագրել է, որ Բաքվի այս կտրուկ հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների տապալմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել