Ասում են, որ հարստությունն ու աղքատությունը ոչ այնքան նյութական, որքան հոգեւոր կատեգորիաներ են: Հոգեբանության մեջ տեսություն կա, ըստ որի, մարդիկ իրենց կառուցվածքով բաժանվում են հարուստների եւ աղքատների: Եվ դա ոչ մի կապ չունի իրական եկամուտների հետ: Կառուցվածքով հարուստները փողին ավելի թեթեւ են վերաբերվում եւ արդյունքում շատ հաճախ առանց փողի են մնում, իսկ այդ ընթացքում կառուցվածքով աղքատները, տիրապետելով մեծ գումարների, իրենց ծախսերը մանրակրկիտ հաշվարկում են եւ ոչ մի կերպ չեն կարողանում դրանից հաճույք ստանալ: Բնական է, որ երկու ծայրահեղությունները իրական ֆինանսական բարեկեցությունից բավական հեռու են: Իսկ ո՞րն է ձեր ոճը: Այս թեստը կօգնի բացահայտել՝ յուրաքանչյուր հարցի պատասխաններից մեկն ընտրելով. ա պատասխանի համար՝ 1, բ-ի համար՝ 2, գ-ի համար՝ 3 միավոր նշանակեք:
1. Դուք մի՞շտ կարող եք ճիշտ ասել, թե որքան գումար կա ձեզ մոտ.
ա. դժվարանում եմ պատասխանել,
բ. որպես կանոն՝ կարող եմ եւ շատ քիչ եմ սխալվում,
գ. միշտ ճշտությամբ կարող եմ ասել, թե որքան գումար ունեմ:
2. Սովորաբար ի՞նչ նպատակով եք խանութ մտնում.
ա. ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու եւ որեւէ հաճելի բան գնելու մտադրությամբ,
բ. որպես կանոն՝ մտնում եմ այն նպատակով, ինչ ծրագրել եմ գնել,
գ. գներին ծանոթանալու համար եմ մտնում:
3. Ձեր բանկային հաշիվն ի՞նչ վիճակում է.
ա. ընդհանրապես հաշիվ չունեմ կամ էլ դրա վրա սիմվոլիկ գումար կա,
բ. աշխատում եմ, որ եկամուտը ծախսից շատ ստացվի,
գ. հազվադեպ եմ հաշվից գումար հանում եւ բավական լուրջ գումար եմ կուտակել:
4. Մուրացկաններին փող տալի՞ս եք.
ա. աշխատում եմ տալ նրանց, ովքեր ուզում են,
բ. երբեմն տալիս եմ նրանց, ովքեր խղճահարություն են արթնացնում,
գ. սկզբունքորեն չեմ տալիս` նման ձեւով աղքատության հարցը չի լուծվում:
5. Սիրո՞ւմ եք նվերներ տալ.
ա. միշտ ուրախանում եմ, երբ նվերս մեծ տպավորություն է թողնում,
բ. հարազատ մարդկանց մեծագույն հաճույքով նվերներ եմ տալիս,
գ. նվերի ընտրությունը հեշտ գործ չէ, ինչը ինձ միշտ դժվար դրության մեջ է գցում:
6. Պատահե՞լ է, որ գումարը ոչ ռացիոնալ ծախսեք.
ա. նման բան բոլորի հետ էլ պատահում է եւ ինձ հետ էլ մի քանի անգամ պատահել է,
բ. պատահել է, սակայն ի բարեբախտություն ինձ՝ մեծ գումար չի եղել,
գ. նման դեպքեր եղել են եւ ես այդ մասին տխրությամբ եմ հիշում:
7. Կենցաղում էլեկտրաէներգիան խնայո՞ւմ եք.
ա. նման խնայողությունը մանրուք եմ համարում,
բ. անիմաստ ծախս աշխատում եմ թույլ չտալ,
գ. անընդհատ այդ մասին եմ մտածում:
8. Հաճույքո՞վ եք պարտք տալիս.
ա. լավ ծանոթներին մեծ հաճույքով,
բ. այո, եթե վստահ եմ, որ կվերադարձնի,
գ. աշխատում եմ դրանից խուսափել, քանի որ իզուր չեն ասում. «Եթե չես ուզում ընկեր կորցնել, նրան պարտք մի տուր»:
9. Հաճա՞խ եք դելիկատես ուտում.
ա. ամեն անգամ, երբ հնարավորություն ունեմ,
բ. ոչ այդքան հաճախ,
գ. դելիկատեսը տոնական ուտելիք է, սովորական օրերին այն ուտելը նույնն է, թե ամեն երեկո հրավառություն անես:
10. Հագուստ գնելիս ի՞նչն է ձեզ համար կարեւոր.
ա. հեղինակավոր անունն ու մոդայիկ տեսքը,
բ. պրակտիկությունն ու էլեգանտությունը,
գ. ոչ թանկ գինը:
Այժմ հաշվեք արդյունքները, եթե դրանք 15 միավորից պակաս են, ապա դուք կարողանում եք կյանքով ուրախանալ: Այն դեպքում, եթե միջոցներ ունեք, իսկ նման բան միշտ չի լինում: Գործարար հարաբերություններում նման մոտեցումը ռիսկով է լի: Ավելի խորաթափանց լինելը ձեզ չէր վնասի: Բենջամին Ֆրանկլինի բանաձեւով ապրեք. «Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք. ահա եւ ձեզ փիլիսոփայական քարը»:
15-20 միավոր: Ձեզ հատուկ չէ ոչ շռայլությունը, ոչ էլ ժլատությունը: Կյանքի նման ներդաշնակ ոճը ֆինանսական բարեկեցություն է նշանակում:
20 միավորից բարձր: Դուք հաշվենկատ եք, տնտեսող եւ, կներեք` ժլատ: Փողից մեծ դժվարությամբ եք բաժանվում, ռիսկային ծրագրերից էլ աշխատում եք խուսափել: Կորուստներից դա պաշտպանում է, սակայն ներդրումից ու ստացած արդյունքից եկող հաճույքից զրկում է: