Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԵՐԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱ՞Կ

Նոյեմբեր 20,2009 00:00

Գիտնականները գտնում են, որ սերը 4 տարուց ավելի չի տեւում: Ավելին, դա ինչ-որ տեսակի «խանգարվածություն է»: Գիտնական Խեորխինա Մոնտեմայոր Ֆլորեսը գտնում է, որ շատ կարեւոր է տարաբաժանել սերը համակրանքից:
Սիրահարվածության առաջին փուլը առաջացնում է հատուկ քիմիական միացությունների ձեւավորում. դրանք ձեւավորվում են ուղեղում եւ կենտրոնանում նեյրոններում: Դրանից հետո ակտիվանում է ուղեղի որոշ կենտրոնների, ինչպես նաեւ նշագեղձերի աշխատանքը: Ակտիվացած հատվածները արձագանքում են մարդու զգացմունքներին: «Ինչպես տեսնում ենք՝ ֆիզիկական պրոցեսները չափազանց բարդ են: Եթե խոսենք տերմինները բացառելով, այդ դեպքում սիրահարված մարդը, բացի իր սիրո առարկայից, չի կարող ոչ մի բանի մասին մտածել»,- կարծում է գիտնականը:
Այնուամենայնիվ, Մոնտեմայորը համոզված է, որ նույնիսկ ամենառոմանտիկ եւ ուժեղ զգացմունքը չի կարող տեւել 4 տարուց ավելի: Պատճառը մարդու անատոմիայի մեջ է: Բացի այդ, նա համոզված է, որ սիրահարվածությունը աներեսության վիճակ է:
doctors.am-ը նշում է՝ ամենաուժեղ զգացմունքը, ինչպես գտնում են գիտնականները, կարելի է զգալ կյանքում միայն մեկ անգամ: Մնացած բոլորը հանդիսանում են սեքսուալ հրապուրանք կամ սովորական կապվածություն:
Մոնտեմայորը գտնում է, որ սերը բացասական ազդեցություն է թողնում մարդու զարգացման վրա: Այդ վիճակը նվազեցնում է նրա ստեղծագործական եւ ընդհանրապես կենսական ակտիվությունը: Դժբախտաբար, ըստ գիտնականի, սերը հսկողության չի ենթարկվում: Մարդու ուղեղի քիմիական միացությունները սիրահարվածության փուլում առաջ են բերում կախվածություն եւ հիշեցնում են ծարավի կամ սովի վիճակը: Ըստ նրա, ուրախալի է այն, որ այս վիճակը երկարատեւ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել