ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրգործ՝ խոշոր չափերի կաշառք ստանալու փաստի առթիվ: Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, քննիչ Լ. Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը դատախազի միջոցով փոփոխելու, գործի վարույթը կարճելու համար նոյեմբերի 4-ին նրանից պահանջել է $2000 կաշառք: Լ. Սահակյանն իր աշխատասենյակում Ա. Թովմասյանից ստացել է պահանջված գումարի մի մասը՝ $600, իսկ կաշառքի մնացած մասը՝ $1400 ստացել է նոյեմբերի 18-ին՝ ժ. 12:30-ի սահմաններում: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով կասեցվել են ՀՀ զինվորական դատախազության Սեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գնել Մանուկյանի լիազորությունները: