Պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Լյովա Բիկիջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության ձեռք բերած ապացույցների, տնօրենը 2005-ից 2009թթ. հունիսը՝ ապօրինի ձեւակերպել եւ աշխատակիցներին տրամադրել է ավելի դասաժամեր: Արդյունքում նա 962 000 դրամ է վճարել նրանց: Բացի դա, տնօրենը համատեղության կարգով դասաժամեր է տվել ինչպես իր տնտեսվարին, այնպես էլ Չարենցավանի երաժշտական դպրոցի աշխատակիցներ Գրիգոր Խաչատրյանին եւ Հրանուշ Նազարբեկյանին, հաշվարկել եւ վճարել է նրանց 2 364 215 դրամ, որի հետեւանքով կազմակերպությանը հասցրել է 773 732 դրամի վնաս: Գործը ներկայումս գտնվում է Չարենցավանի ոստիկանության քննչական բաժնում: