Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՀԻՎԱՆԴ ԷՐ

Նոյեմբեր 20,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի պետական պահպանության ծառայության 5-րդ վաշտի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են «Մարտի 1»-ի գործով՝ Մաշտոցի պողոտայում ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար: Դատական նիստից առաջ ոստիկանների պաշտպանը՝ Վաղարշակ Գրիգորյանը դիմել էր դատարան, հայտնելով, որ հիվանդ լինելու պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Հիշեցնենք, որ այս դատարանում մեկ այլ դատավորի մոտ՝ Գագիկ Պողոսյանի վարույթում է գտնվում «Մարտի 1»-ի գործով ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի դեմ հարուցված քրգործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել