Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ դիմելը դյուրին գործ չէ

Նոյեմբեր 20,2009 00:00

Ռուսալեզու ազգաբնակչության իրավունքների խախտումը՝ միջազգային դատարաններում

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ մերձբալթյան երկրներում բնակվող ռուսալեզու ազգաբնակչության իրավունքների խախտումը պետք է լուծվի միջազգային դատարանի օգնությամբ: Այդ մասին տեղեկացրել է «INTERFAX-RUSSIA.RU»-ն: «Իրավունքների պաշտպանության համար միջազգային դատարաններին դիմելը մեր հայրենակիցների մի շարք գործերի դեպքում ոչ միայն ցանկալի եւ հնարավոր է, այլ նաեւ, որոշ դեպքերի համար՝ անխուսափելի»,- «INTERFAX»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ դեպարտամենտի էմիգրանտների հարցերով զբաղվող Ալեքսանդր Չեպուրինը: Նա խոստովանել է, որ իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի շահերից ելնելով դատարաններին դիմելը «դյուրին գործ չէ եւ բավականին թանկ հաճույք է»:
«Այդ պատճառով արտասահմանում գտնվող հայրենակիցների համար կազմակերպությունները վերջին ժամանակներս հարց են բարձրացրել, որ Ռուսաստանում գործի ոչ պետական կառույց, որը կնպաստի իրենց իրավապաշտպան գործունեությանը»,- գտնում է դիվանագետը: Նա հավելում է, որ մերձբալթյան երկրներում իրենց հայրենակիցների վիճակը՝ «Զանգվածաբար քաղաքացիություն չունենալն է, ռուսալեզու միջին կրթության վերացումը, շուկայի-աշխատանքի խտրականությունը եւ այլն, վաղուց համարվում է Ռուսաստանի մտահոգությունը: Չնայած այն փաստին, որ այդ երկրները նոր չեն Եվրամիության անդամ, ռուսների նկատմամբ օրենքի խախտման հարցերը չեն համարվում բացահայտ խնդիրներ ԵՄ-ի համար: Իսկ հատկապես Լատվիայում եւ Էստոնիայում ընդհանուր հաշվով, համապատասխանաբար 360 հազար եւ 114 հազար մարդ բնակվում են, այսպես ասած, «ոչ քաղաքացու» կարգավիճակով»:
Նա հիշեցրել է, որ իրենց հայրենակիցները մերձբալթյան երկրներում «ապրում եւ ճշգրտորեն վճարում են պետական հարկերը, բայց երբեք չեն կարողանում մասնակցել տեղական ինքնակառավարման եւ կենտրոնական պետական մարմինների ընտրություններին»: Չեպուրինի խոսքերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աղմկահարույց գործերից մեկը վետերան-հակաֆաշիստ, նախկին պարտիզան Վասիլի Կոնոնովի բողոքն էր, որը դատապարտվել էր Լատվիայի դատարանի կողմից՝ 1944 թվականին Լատվիայի տարածքում զինվորական հանցագործության համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն ընդունել է լատվիական կողմի խախտումները, սակայն դատարանի որոշումն առայժմ օրենքի ուժ չի ստացել, քանի որ Լատվիա պետությունը հասել է նրան, որպեսզի գործը նորից քննվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել