Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում ենք շրջակա միջավայրի մասին»

Նոյեմբեր 20,2009 00:00

Մոտ 6 ամիս առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրեց «Լիցք» համակարգը, որի միջոցով բաժանորդները հնարավորություն ունեցան առանց լիցքավորման թղթե քարտ գնելու, մոտակա վաճառակետում կանխիկ վճարման միջոցով լիցքավորել իրենց հեռախոսահամարները: Կանխավճարային քարտի հաշիվը վերալիցքավորելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 50 դրամն է, իսկ հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը՝ 90 հազար դրամ: «Լիցք» համակարգի միջոցով վերավաճառողը՝ դիլերը, օպերատորից ստանում է որոշակի քանակության խոսելաժամանակ եւ այն փոխանցում է ընկերության բաժանորդներին՝ բջջային հեռախոսից-հեռախոս գործարքի միջոցով: Հայաստանի տարածքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ունի «Լիցք» համակարգով խոսելաժամանակի վերալիցքավորման ավելի քան 3000 կետ:
Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ ընկերությունը Հայաստանի յուրաքանչյուր մարզի եւ ընկերության «Փրես սթենդ» դիլերական ցանցի լավագույն 3 վաճառողների հանձնեց  հավաստագրեր եւ բջջային հեռախոսների թանկարժեք մոդելներ՝ «Լիցք» համակարգով իրականացված վաճառքի գործում զգալի հաջողությունների եւ ջանքերի համար:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով. «Հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր ծառայությունների եւ ապրանքատեսակների պատրաստման գործում հանդես է գալիս ոչ միայն նորարարական, այլեւ  շրջակա միջավայրին վնաս չհասցնող  լուծումներով»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել