Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԳ ՇՈԿՈԼԱԴԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է ԿՆՃԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը:
Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի «European Dermatology London» մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից եւ նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով:
Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաեւ Օքսֆորդի համալսարանի ու «Հալլ եւ Յորք» բժշկական կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաեւ օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ եւ լավացնում հիշողությունը: Իսկ նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների եւ մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել