Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գերմանիայի շաբաթները մոտենում են ավարտին։ Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած ավելի քան 40 միջոցառումներից հետո անց է կացվում վերջին խոշոր միջոցառումը՝ ռոք համերգ Համբուրգից ժամանած «Ֆոտոս» (Fotos) ռոք խմբի մասնակցությամբ, նոյեմբերի 19-ին, Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում։ Ծրագրի սկզբում որպես հատուկ հյուր հանդես կգա հայկական «Բամբիռ» խումբը։ «Ֆոտոսը» երիտասարդ համբուրգյան նվագախումբ է, որը գործում է 2005-ից, հաջողությամբ հանդես է եկել ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ նաեւ Միջին Ասիայում եւ Չինաստանում։