Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ՔԱՆՈՆ»

Նոյեմբեր 19,2009 00:00

Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված հերթական՝ «Քանոն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է: Բեմադրությունը Արմեն Ռոնովինն է, ֆիլմում նկարահանվել է քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը:
Հիշեցնենք, որ «Հայ հնագույն նվագարանների» նախորդ ֆիլմերն էին «Ծիրանի փողը» եւ «Քամանչան»:
Հիշեցնենք, որ «ՀայԱրտը» իրականացնում է եւս երկու ֆիլմաշար՝ «Անցյալ կատարյալ» եւ «Խոսիր ինձ հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել