Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել վերանայել առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին որոշումը: Աբբասի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Քուշները հայտարարել է, թե Աբբասը անփոխարինելի է, երբ խոսքը գնում է Իսրայելի հետ բանակցությունները վերականգնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, Քուշներն այս օրերին գտնվում է Մերձավոր Արեւելքում, որտեղ նախատեսված են բանակցություններ նաեւ Իսրայելի կառավարության ներկայացուցիչների եւ վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ:
Այդ հանդիպման նախօրեին Իսրայելի իշխանություններին սուր քննադատության էին ենթարկել ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ՄԱԿ-ը՝ այն բանի համար, որ Իսրայելի իշխանությունները գրավյալ տարածքներում հրեաների համար բնակելի տների կառուցմանը հավանություն են տվել: Խոսքը տվյալ դեպքում Արեւելյան Երուսաղեմի Գիլո շրջանում 900 նոր բնակարանների կառուցման մասին է:
Մասնավորապես, Սպիտակ տունն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել են, որ այդ որոշումը որեւէ կերպ չի նպաստում խաղաղ բանակցությունները վերականգնելուն: Պաղեստինցիներն իրենց հերթին շեշտում են, որ չեն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Իսրայելը չի սառեցրել հրեական բնակավայրերի կառուցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել