Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ, ՑԽԻՆՎԱԼ ԵՎ ՍՈՒԽՈՒՄ

Նոյեմբեր 19,2009 00:00

Բելառուսի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երեկ ժամանել են Վրաստան, Աբխազիա եւ Հարավային Օսեթիա՝ այդ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այցը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ՝ Բելառուսի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հնարավորությունը քննարկելու համատեքստում:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, խորհրդարանական պատվիրակության անդամների մի մասը չորեքշաբթի ժամանել է Թբիլիսի եւ Ցխինվալ, մյուս մասը արդեն երեքշաբթի օրը եղել էր Սուխումում: Պատվիրակության աշխատանքային այցը ավարտվելու է նոյեմբերի 20-ին:
Թբիլիսիում բելառուս 6 պատգամավորները հանդիպել են իրենց գործընկերների եւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, պետնախարար Թեմուր Յակոբաշվիլիի, նաեւ ՆԳՆ ղեկավարության եւ «Աբխազիայի վտարանդի կառավարության» անդամների հետ:
Զուգդիդիում Բելառուսի օրենսդիրները հանդիպել են նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչների եւ Աբխազիայից վրաց փախստականների, իսկ Գորիում՝ Հարավային Օսեթիայից տեղահանված փախստականների հետ:
Հարավային Օսեթիայում նախատեսվում են հանդիպումներ հասարակության ներկայացուցիչների, տեղի խորհրդարանի պատգամավորների եւ խոսնակի, հանրապետության իշխանությունների, կառավարության անդամների եւ ԱԳ ու պաշտպանության նախարարների հետ: Երեկոյան նրանց ընդունել է նաեւ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել