Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԵՐՆԵՐԸ «ՆՇԵԼ» ԵՆ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

Երեկ՝ Լատվիայի անկախության օրը (91 տարի առաջ Լատվիայի Հանրապետությունը անկախություն էր հռչակել), կոտրվել է երկրի նախագահ Վալդիս Զատլերսի կայքէջը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, հակերները կայքէջում տեղադրել են ուղերձ, որում մասնավորապես ասված է եղել՝ «Շնորհավորում ենք 91-ամյակի կապակցությամբ: Պարոն նախագահ, փրկեք երկիրը: Մինչեւ 92-ամյակը կարող ենք չձգել»: Հակերներն իրենց այս ուղերձը տեղադրել են բջջային կապի Tele2 ընկերության անունից: Վերջինս արդեն հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին: Ավելի ուշ նախագահի կայքէջը սկսել է գործել բնականոն հունով: Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի հակերները բազմաթիվ անգամ հարձակում են գործել նաեւ Լատվիայի իրավապահ մարմինների պաշտոնական կայքէջի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել