Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կազակները մտադիր են պաշտպանել Տիմոշենկոյի թեկնածությունը

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Ղրիմի «Ուկրաինական կազակներ» կազմակերպության ատամանները երեկ որոշում են ընդունել Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, համապատասխան որոշում այս կազմակերպությունն ընդունել է Սիմֆերոպոլում տեղի ունեցած «կլոր սեղանի» քննարկման արդյունքում:
Տիմոշենկոյի թեկնածությանն աջակցելու հարցում Ղրիմի իրենց գործընկերներին համոզելու համար, ըստ աղբյուրի, Ղրիմ են այցելել Լուգանսկի կազակները: «Լուգա Կիյ» կազմակերպության գերագույն ատաման Վալենտին Կրավչենկոն նիստի ժամանակ, որպես Տիմոշենկոյի «բարեմասնություն», շեշտել է նրա աշխատունակությունն ու տնտեսական հարցերում դրսեւորած գրագիտությունը: Տիմոշենկոյի արժանիքների թվում նա նաեւ նշել է ՌԴ վարչապետ Պուտինի հետ համագործակցության փաստը՝ շեշտելով, որ «Տիմոշենկոյին Ռուսաստանում հասկանում են: Ռուսաստանում միայն նրան են ընդունում, եւ միայն նրա հետ են որոշվում բոլոր քաղաքական հարցերը»: Կրավչենկոն նաեւ հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Տիմոշենկոյի ընտրության դեպքում երկրի պետական մարմինները կսերտացնեն իրենց համագործակցությունը նաեւ կազակական կազմակերպությունների հետ: Տիմոշենկոյի մրցակից թեկնածու, «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի մասին գերագույն ատամանն ասել է, թե նա «բանտ է նստել գլխարկներ գողանալու համար: Ուկրաինայի կազակները չեն կարող թույլ տալ, որ «գեթմենը» հանի մեր մայրերի եւ երեխաների գլխարկները»:
Այսուհանդերձ, Ղրիմի ոչ բոլոր կազակներին է հաջողվել համոզել պաշտպանել Տիմոշենկոյի թեկնածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել