Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում հինգ ընդդիմադիր մահապատժի է դատապարտվել

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Իրանում մահապատժի է ենթարկվել հունիսին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած՝ քաղաքի զանգվածային ակցիաներին մասնակցած 5 անձ: «CNN»-ի փոխանցմամբ, իրանական դատարանները ամբաստանվողներին մեղադրել են ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու, Իրանի տարածքում ռումբերի պայթյուններ իրականացնելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: Եվս 81 մարդ դատապարտվել է 6 ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման՝ պետության շահերի դեմ գործողություններ կատարելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հասարակական գույքը ոչնչացնելու մեղադրանքով:
Մահվան դատապարտվածների անունները չեն հաղորդվում, բայց շեշտվում է, որ նրանք կարող են բողոքարկել իրենց նկատմամբ կայացված դատավճիռները:
Թեհրանում զանգվածային ակցիաների մասնակից ընդդիմադիրների նկատմամբ դատավարությունները մեկնարկել էին այս տարվա օգոստոսին: Ընդհանուր առմամբ դատարանի առաջ կանգնել է ավելի քան 100 ընդդիմադիր: Արդեն հոկտեմբերին դատարանները մահվան դատավճիռ էին կայացրել անկարգությունների երեք մասնակիցների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել