Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունաստանում ընդհարվել են անարխիստներն ու ոստիկանները

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Նոյեմբերի 17-ին Հունաստանը նշել է 1973թ. «սեւ գնդապետների» խունտայի կողմից ուսանողների ապստամբությունը ճնշելու հերթական տարելիցը, որի առնչությամբ կազմակերպված ցույցերին մասնակցել է մինչեւ 10 հազար մարդ: Երեքշաբթի երեկոյան երկրի մայրաքաղաքում բախումներ են եղել անարխիստների եւ ոստիկանության միջեւ, որի արդյունքում ամենաքիչը 13 ոստիկան վիրավորվել է, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, ձերբակալվել է մոտ 200 երիտասարդ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, 36 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով կազմակերպված բողոքի ակցիա է տեղի ունեցել Աթենքում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցները 1967-74 թվերին «սեւ գնդապետների» ռեժիմը պաշտպանած Վաշինգտոնի վարած «իմպերիալիստական քաղաքականության» դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Աթենքի Ատտիկա շրջանում անարխիստների մի խումբ քարեր է նետել ոստիկանների վրա: Վերջիններս դրան նախ չեն պատասխանել, բայց ավելի ուշ ձերբակալել են քար նետած անարխիստներից մեկին, որին էլ ազատելու համար նրա ընկերները հարձակվել են ոստիկանների վրա: Ընդհարումից հետո անարխիստները թաքնվել են: Մեկ այլ շրջանում անարխիստները այրել են աղբամաններն ու դրանք գլորել են ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները նրանց ցրել են արցունքաբեր գազի եւ ձայնային նռնակների օգնությամբ:
Նոյեմբերի 17-ին Աթենքի կենտրոնը տեղի ունեցած երթերի պատճառով փակ է եղել, որի հետեւանքվ ավտոճանապարհներին նաեւ խցանումներ են առաջացել: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի փողոցներում անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված է եղել մոտ վեց հազար իրավապահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել