Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղը մասնակցեց, Ադրբեջանը՝ չհաջողեց

Նոյեմբեր 19,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին տաղավարով նոյեմբերի 9-12-ը մասնակցել է Լոնդոնում անցկացված WTM (World Travel Market) միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ստեփանակերտում խոսելով այս մասին՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հայտարարել է, որ, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսների, որոնք անցկացվել են Բեռլինում եւ Փարիզում, Լոնդոնի ցուցահանդեսին ԼՂՀ մասնակցությունն անցել է առանց որեւէ խոչընդոտի.
«Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը չի բախվել որեւէ խոչընդոտի՝ Բրիտանական կառավարության եւ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից: Չնայած այս անգամ եւս ադրբեջանական կողմը փորձեց խանգարել մեր մասնակցությանը՝ արտգործնախարարության եւ ցուցահանդեսի կազմակերպիչների միջոցով, սակայն դա նրանց չհաջողվեց»:
Եվ դեռ ավելին. «Ղարաբաղի տաղավարի աշխատանքներին օգնեցին Լոնդոնում բնակվող հայերը եւ այնտեղ բնակվող հայ ուսանողները: Մեծ աջակցություն ցուցաբերեց Տուրիզմի զարգացման ղարաբաղյան գործակալությունը, «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը՝ տրամադրելով 10 միլիոն դրամ»,- տեղեկացրել է Սերգեյ Շահվերդյանը:
«Մեր վարչության գործունեությունն ուղղված է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Դա այն ոլորտն է, որի մասին մենք այժմ խոսում ենք, միջազգային տուրիստական ցուցահանդեսներին մասնակցելը, բրոշյուրների եւ բուկլետների հրատարակումը: Մենք զբաղվում ենք երկու ոլորտներով էլ, եւ քարոզչության տեսակետից մենք բավականին լուրջ հաջողություններ ենք ձեռք բերել: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա, բնականաբար, դա երկար գործընթաց է, որը կապված է մեծ ֆինանսների հետ, սակայն այդ գործընթացը եւս ընթանում է: Մեր երկրորդ գլխավոր հաջողությունը միջազգային ԶԼՄ-ների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն է, որոնք թույլ կտան մեզ քարոզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այդ ԶԼՄ-ների միջոցով»,- նշել է Շահվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել