Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21015» մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 42-ամյա բնակիչ Արթուր Դավթյան), ինչի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդ, նույն մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 51-ամյա Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ա. Այվազյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Ա. Այվազյանը հիվանդանոցում մահացել է: