Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

Մարիամ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալի գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Իսկ իրավապահ մարմինները բավարարել են իր երկու միջնորդությունները: Խոսքը աուդիո եւ տեսաձայնագրությունները իրեղեն ապացույց ճանաչելու մասին է: Հիշեցնենք, որ աուդիո ձեւաչափով գոյություն ունի Դ.Ա.-ի՝ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի նախկին աշակերտուհու հետ հեռախոսազրույցը, ով «Հայլուրի» 2008թ. նոյեմբերի ռեպորտաժում ուսուցիչ Լեւոն Ավագյանին մեղադրել է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ:
Դ.Ա.-ն, ով հետագայում հրաժարվել էր իր ասածներից, Մ. Սուխուդյանի ծանոթի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ պատրաստվում է հրաժարվել իր խոսքերից եւ խաբել իրավապահ մարմիններին, քանի որ «Հայլուրից» հետո նա եւ իր ընտանիքը «վարկաբեկվել են»: Ի դեպ, ռեպորտաժից հետո նրա մայրը դստերը խորհուրդ է տվել չվարկաբեկել դպրոցը: Ինչ վերաբերում է տեսաձայնագրությանը, ապա դրա մեջ դպրոցի մեկ այլ աշակերտուհի նույնպես Լեւոն Ավագյանին մեղադրում է սեքսուալ ոտնձգություններում: Այդ մասին հայտարարել են 4 աշակերտուհի, սակայն բոլոր այդ հայտարարությունները ոստիկանության կողմից իրավական գնահատականի չեն արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել