Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում սկսվեց ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Պատասխանողը ՀՀ ոստիկանությունն է: Ն. Փաշինյանը, որը մեղադրվում է «մարտի 1»-ի գործով եւ կալանավորված է, երեկ մասնակցում էր իր հայցի քննությանը, մի բան, որ հազվադեպ է լինում մեր դատական պրակտիկայում: Ն. Փաշինյանը պահանջում է, որպեսզի ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից վերջին 5 տարում իր բացակայելու մասին տեղեկանքը ճանաչի անվավեր: Բանն այն է, որ Իջեւանի տարածքային ստորաբաժանումը փաստել է, որ Ն. Փաշինյանը անցյալ տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը բացակայել է հանրապետությունից: «Բացակայել է», սակայն մեկ այլ գործով մարտին «մասնակցել» զանգվածային անկարգություններին:
Փաշինյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը տեսաձայնագրվի: Միջնորդության համար նախագահող դատավոր Արծրունի Միրզոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Սակայն դուրս գալով՝ նա մերժեց միջնորդությունը: Ի դեպ, դատական նիստին մասնակցում էր նաեւ ռուսական OPT հեռուստաընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել