Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: ԲՀԿ-ական արդեն նախկին նախարարը, պարզվում է, գործից գլուխ չէր հանում: Թեեւ, երեկ ԱԺ-ում նա հայտարարեց, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի, հրաժարականի պատճառը եղել է Գ. Պետրոսյանի փորձառության պակասը. «Ոլորտը գերհագեցած ու ծանրաբեռնված է, մեր երիտասարդ նախարարը փորձի որոշակի պակասի պատճառով չի կարողացել լուծել դրանք: Հիմնական պատճառը փորձի պակասն է եղել: Իսկ պարոն Ծառուկյանը շատ լուրջ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին: Կուսակցության ներսում քննարկել ենք այդ հարցը, եւ Գեւորգ Պետրոսյանին մոտ ապագայում կփոխարինի մի մարդ, որն ավելի բարձր մակարդակով կկառավարի ոլորտը»:
Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակի ներկայացմամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի կրկին ԲՀԿ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Մնացականյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել