Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Նոյեմբեր 19,2009 00:00

Երեկ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը «Առավոտին» հայտնեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտվում է եւս 6 քաղաքացի: Նրա կարծիքով, այս քաղաքացիների մոտ «խոզի գրիպի» կասկածները կհաստատվեն: Հիվանդների մի մասը ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանից, մի քանիսին էլ պոլիկլինիկաների բուժաշխատակիցներ են ուղղորդել: Պարոն Ասոյանն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, այս հիվանդությունը սովորական գրիպին շատ նման է եւ արտասովոր վտանգ չի ներկայացնում: Նրա խոսքերով. «Ես էլ էի սկզբում շատ անհանգստացած, սակայն հիմա համոզվեցի, որ այն այդքան էլ վտանգավոր չէ»: Հիշեցնենք, որ մինչեւ այժմ Հայաստանում հայտնաբերվել էին 15 A գրիպով հիվանդ քաղաքացի, որոնց մեծ մասն արդեն բուժվել է եւ դուրս գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել