Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկային մուտքերը նվազել են

Նոյեմբեր 19,2009 00:00

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի»՝ սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները: Համաձայն հրապարակման, իրացումից հասույթի ցուցանիշը 2009-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 11,3 %-ով եւ կազմել 162,1 մլրդ դրամ: Այս ցուցանիշը ավելի ցայտուն է արտահայտված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Գրանդ-Տոբակո հայ-կանադական ՀՁ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Միկմետալ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Երեւանի կոնյակի գործարան» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների մոտ, որոնց իրացումից հասույթը նշված ժամանակահատվածում նվազել է մոտ 12,6 մլրդ դրամով:
4,1%-ով նվազել են նաեւ ներմուծման ծավալները, կազմելով՝ 59,3 մլրդ դրամ: Միայն 4 կազմակերպությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Գրանդ-Քենդի հայ-կանադական Հ/Ձ»-ի, «Կարկոմավտոյի» եւ «Արայի» կողմից ներմուծման ծավալները պակասել են մոտ 4,3 մլրդ դրամով: Նույն պատկերն է նաեւ արտահանման առումով: 2009 թ. սեպտեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, այն նվազել է 23,4 %-ով եւ կազմել 20,1 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա այն նվազել է 2,1 մլրդ դրամով՝ կազմելով 14,9 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել