«Մեր տվյալներով՝ վարչապետը պետք է դառնար կամ ՄԻԱԿ-ի, կամ Արմենականների նախագահը։ Չստացվեց, կամ միտքը հնացավ, եւ արդեն անիմաստ էր մնալ անկուսակցական»,- «7or.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալը՝ ասել է «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, թե Տիգրան Սարգսյանը վաղուց հոգով-սրտով հանրապետական էր։
Նույն թեմայի շուրջ կայքէջին տված հարցազրույցում ընդդիմադիր՝ ՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ ասել է. «Կարծում եմ, Նժդեհն արդեն մի քանի անգամ շուռումուռ է եկել գերեզմանի մեջ՝ իմանալով, որ նմանատիպ կերպարը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անդամագրվել է այն կուսակցությանը, որը իր գաղափարախոսության կրողն է: Նրա անդամագրումը Հանրապետական կուսակցությանը կամ որեւիցե այլ կուսակցության, չեմ կարծում, իրեն ազատի հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխան տալուց»։