Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԸ ԿՏԱ ԻՐ ԿՅԱՆՔԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

Հիմա էլ նա Արա Սիմոնյանին է «իշխանության դրածո» անվանում
«Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինել ինչ-ինչ հարցերում, բայց ես պատրաստ եմ ոչ միայն իմ մանդատը, այլեւ իմ կյանքը զոհաբերել, որ նա հավասար պայմաններում մրցակցի իմ եւ մյուսների հետ»,- ըստ լրատվական կայքերի, երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը։ Անդրադառնալով ՀՀ վարչական դատարանում Նիկոլ Փաշինյանի՝ ընդդեմ  Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հայցի քննարկմանը՝ բանախոսն ասել է. «Եթե այդ արգելքը վերացվի, հաջորդ քայլը լինելու է այն, որ թեկնածուները միահամուռ պետք է պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա բոլորի հետ հավասար պայմաններում մասնակցի ընտրարշավին։ Եթե դա չարվեց, ապա ես պարտավորվել եմ ինքս այդ բացը լրացնել եւ իմ քարոզարշավի ընթացքում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ծրագրային մոտեցումները: Եվ քանի որ ես ունեմ բարոյական սկզբունքներ, եւ դրանց հարիր չէ անհավասար մրցակցությունը, ես ասել եմ, որ դեկտեմբերի 30-31-ին ես հանելու եմ իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին»: Իսկ մինչ այդ նա դիմել է բոլոր թեկնածուներին՝ դատարանի կողմից Նիկոլի հայցի մերժման դեպքում հավաքվել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում, ժամը 12-ին, եւ խմբակային ինքնաբացարկի մասին հայտարարություն անել։
Ինչ վերաբերում է մեկ այլ թեկնածու՝ Վլադիմիր  Կոստանյանի հայտարարությանը, թե ամսի 20-ին կայանալիք հանրահավաքում կպատռի Հմայակի դիմակը, վերջինս ասել է. «Կարող եք թուշս քաշել, դիմակ չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել