Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻ՞Ն ԵՔ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Որպեսզի բացահայտեք՝  կոնֆլիկտայի՞ն անձնավորությո՞ւն եք, թե՞ ոչ, պատասխանեք այս թեստի հարցերին. «այո»- 4 միավոր, «ոչ»- 2 միավոր, կամ՝ «դժվարանում եմ պատասխանել»- 0 միավոր։
1. Կարո՞ղ եք ընկերասեր լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ում չեք հանդուրժում։
2. Տարբեր իրավիճակներում ձեզ տարբեր կե՞րպ եք պահում, թե՞ միշտ նույնն եք:
3. Դուք տիրապետո՞ւմ եք դերասանական վարպետության կանոններին։
4. Կարո՞ղ է, արդյոք, ուրիշներին թվալ, որ ձեր ապրումները խորն են, քան իրականում է։
5. Հավաքույթներում դուք եզակի դեպքերո՞ւմ եք հայտնվում ուշադրության կենտրոնում։
6. Կարո՞ղ եք հիմար ձեւանալ եւ արժանանալ ուրիշների ուշադրությանն ու զվարճացնել նրանց։
7. Ձեր գործերում եւ մարդկանց հետ հարաբերություններում ձգտո՞ւմ եք լինել այնպիսին, ինչպիսին ձեզ ցանկանում են տեսնել։
8. Պնդում եք միայն այն, ինչում լիարժեքորեն համոզվա՞ծ եք։
9. Անծանոթ մարդկանց գրավելու-զարմացնելու արվեստը հոգեհարազա՞տ է ձեզ։
10. Միշտ այնպիսի՞ն եք, ինչպիսին թվում եք։
Այժմ հաշվեք ձեր հավաքած միավորները։ Եթե դուք հավաքել եք 22 եւ ավելի միավոր, ապա նրբանկատ եւ խաղաղասեր անձնավորություն եք, հմտորեն շրջանցում եք վեճերն ու կոնֆլիկտները, հաղթահարում կրիտիկական պահերը՝ աշխատանքի վայրում եւ տանը։ Զինվեք խիզախությամբ, եւ եթե իրավիճակը պահանջում է՝ արտահայտեք ձեր անհամաձայնությունը։
Եթե հավաքել եք 12-20 միավոր, ապա դուք թվացյալ կոնֆլիկտային անձնավորություն եք, եւ իրականում միայն հակաճառում եք՝ երբ այլ ելք չունեք եւ սպառված են բոլոր միջոցները։ Դուք պնդում եք ձեր կարծիքը՝ չմտածելով այն մասին, թե դա ինչպես կազդի ձեր աշխատանքային կամ ընկերական հարաբերությունների վրա։ Սակայն դուք աչալուրջ եք, վեճը երբեք չեք վերածում վիրավորանքների եւ դա է պատճառը, որ ձեզ հարգում են։
Իսկ եթե հավաքել եք մինչեւ 10 միավոր, ապա  վեճերն ու կոնֆլիկտները, կարելի է ասել, ձեր օդն ու ջուրն են, առանց դրանց չեք կարող ապրել։ Սիրում եք քննադատել ուրիշներին, բայց երբ լսեք ձեզ ուղղված ինչ-որ նկատողություն, ապա այդ անողին «հում-հում» կուտեք։ Ձեր քննադատությունը՝ քննադատության համար է, ոչ թե գործի օգտակարության։ Շատ դժվար է նրանց համար, ովքեր ձեր կողքին են՝ աշխատավայրում եւ տանը։ Կոպտությունն ու անզսպությունը ձեզնից վանում են մարդկանց, որի պատճառով էլ չունեք իսկական ընկերներ։ Մի խոսքով՝ աշխատեք փոխել ձեր բնավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել