Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկիտա Սիմոնյանը ՌՖՄ նախագա՞հ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"ՌԴ սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի նախարար Վիտալի Մուտկոն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարականով նոյեմբերի 23-ին վայր կդնի Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի լիազորությունները:
Նոյեմբերի 24-ին Ֆուտբոլի միության նախագահի պարտականությունները կստանձնի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Սպասվում է, որ նոր նախագահը կընտրվի Ռուսաստանի ֆուտբոլի միության արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է Newsru.com-ը:
Նշենք, որ Մուտկոն Ռուսաստանի ֆուտբոլի միությունը գլխավորում է 2005թ.-ից:
Տղաներն
առաջադիմում են
Անթալիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (8-18 տարեկաններ) աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ մեր հանրապետության տղաները, համեմատած աղջիկների հետ, ավելի հաջող են հանդես գալիս: Կայացած վեց տուրից հետո 10 տարեկանների պայքարում Միքայել Մկրտչյանը 5,5 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը: Մրցանակային տեղերի հավակնողների մեջ են նաեւ 5,0-ական միավորով 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում ընթացող Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը (14 տարեկաններ), իսկ 16-ամյա Հայկ Վարդանյանը 4,5 միավորով 8-րդն է: Նա ընդամենը մեկ միավոր է զիջում այս տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորողին:
Առայժմ մեր աղջիկները ուրախանալու լուրջ առիթներ չեն տալիս: Դրա փոխարեն իրեն վատ չի դրսեւորում Ռուսաստանը ներկայացնող Իրինա Գալստյանը: Նա 8 տարեկանների պայքարում առայժմ 5,0 միավորով հինգերորդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել