Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա կգտնվի նաեւ ՀՀ նախագահը: Մինչ այդ երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, շնորհավորել է անվանի արվեստագետին՝ մաղթելով քաջառողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ: