Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10-ամյա կենտրոն

Նոյեմբեր 18,2009 00:00

«Մայրենիի անաղարտության պահպանումը գեղարվեստի ներուժով» խորագիրն էր կրում օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի 10-ամյակին: 1999 թ. Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի, Լեւոն Անանյանի եւ այլոց նախաձեռնությամբ հիմնադրված կենտրոնը հայոց լեզվի եւ գրականության քարոզման երիտասարդական միակ համույթն է հանրապետությունում: Արեւմտահայերենով եւ արեւելահայերենով՝ Հայաստանում եւ արտերկրում գրական-երաժշտական համերգներով են հանդես գալիս կենտրոնի սաները: ԵՊՀ-ի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը անդրադառնալով հայերենի ներկայիս վիճակին, ցավով նշեց. «Մեր ականջները վարժեցվել են բազմաթիվ տգեղություններ լսելուն, որոնք ռադիոյում են, հեռուստատեսությունում եւ այլուր: Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարանը կազմելիս առաջադրանքներից մեկի բոլոր սխալները ինքս վերցրել եմ ռադիոհեռուստատեսային խոսնակների եւ ԱԺ պատգամավորների ելույթներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել